«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Իմ քայլը» գնում է ինքնալուծարման

«Իմ քայլը» գնում է ինքնալուծարման
11.05.2020 | 22:28

Իշխանության քաղաքական օրակարգն այնքան պարզունակ է, որ իրավիճակները հարթելու առաջարկներն էլ են անհեթեթ ու աբսուրդային։ Խորհրդարանում եղած ծեծկռտուքի որպես քաղաքական հետևանք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե Սասուն Միքայելյանի և ևս 2 իմքայլականներ մանդատը վայր կդնեն, պայմանով, եթե ԼՀԿ խմբակցության երկու անդամ ու ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս մանդատները վայր դնեն։ Այն, որ «Իմ քայլում» չգիտեն, թե ինչպես պիտի իրավիճակից դուրս գան, նորություն չէ, նրանք միշտ խնդիրներ են ստեղծում, բայց դրանք երբեք չեն կարողանում լուծել, հարթել։
Բայց մի պահ հասկանանք, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվում խորհրդարանական մեծամասնությունը։ Մենք չենք ընդունում մեր մեղքի բաժինը, բայց եկեք, հասարակության աչքում ցույց տանք, որ մենք կարող են այս իրավիճակից համատեղ դուրս գալ։ Հետո էլ մի հարվածով երկու նապաստակ որսալ՝ համ ազատվել Մարուքյանից, համ էլ միջադեպի վերջակետը դնել։ Սակայն իրականում ամեն ինչ խառնել են իրար ու մի տեսակ այս ամենից արտահերթ խորհրդարանական ընտրությունների հոտ է գալիս։ Հետևելով այսօրվա մեկը մեկից աբսուրդային ելույթներին, տպավորություն կա, որ իրենք իրենց հետևողականորեն բարոյազրկելով ու հասցնելով շրիշակի մակարդակի, զարգացումները տանում են դեպի քաղաքական նոր իրողություններ, արտահերթ ընտրություններ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ